Քայլա Յուելլ
Քայլա Յուելլ | |
---|---|
Ծնվել է | 1985 թվականի օգոստոսի 27–ին (30 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ, Կալիֆոռնիա, Լոնգ–Բիչ |
Կրթություն | Los Alamitos High School? |
Քաղաքացիություն | անգլ.՝ ԱՄՆ |
Այլ անուն(ներ) | Քայլա Նոել Յուելլ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1999–այժմ |
Քայլա Նոել Յուելլ (անգլ.՝ Kayla Noelle Ewell, օգոստոսի 27, 1985[1], Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է որպես Վիքի Դոնավան՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից, որը ցուցադրվում է ամերիկյան The CW հեռուստաալիքով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 27–ին, ԱՄՆ–ի Լոնգ Բիչ քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)։ Վաղ տարիքից զբաղվել է պարով և երգեցողությամբ։ 1999 թվականին նրա տաղանդը գնահատվել է գործակալի կողմից և նրան հրավիրել են լսումների։ Քայլան միջին դպրոցը ավարտել է 2003 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայլայի առաջին աշխատանքները ցուցադրվել են էկրանով 2000 թվականին։ Նա 2004—2005 թվականներին խաղացել է «Երիտասարդներն ու վայրիները» օճառապղպջակային օպերայում։ Հաջորդիվ հետևել են նոր աշխատանքներ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2009 թվականին Յուելլը նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալում, որտեղ կատարել է կյանքում խճճված թմրամոլուհու՝ Վիքի Դոնավանի դերը։ Նա այդ հերոսուհուն նկարագրել է որպես «իսկապես միջնակարդ դպրոցի խճված աշակերտուհի»։ Չնայած նրա կերպարը եղել է միայն առաջին յոթ էպիզոդներում, բայց այդ դերը նրան բերել է մեծ դերասանական փորձ և հաջողություններ։ Նրա կերպարը սպանվել է Սթեֆան Սալվատորեի կողմից (Փոլ Ուեսլեյ), որպեսզի Ելենան (Նինա Դոբրեվ) փրկվի։ 2009 թվականի նոյեմբերին Քայլան հիշեցրեց, որ պայմանագիրը՝ մասնակցելու հեռուստասերալի պայմանագիրը դեռ գործում է և նա կարող է վերադառնալ։ Բայց Քեվին Ուիլիամսը հայտարարեց, որ այդպիսի պլաններ չունի[2]։ Ամեն դեպքում նա նորից է նկարահանվել հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում, որտեղ Ջերեմին (Սթիվեն Ռ. Մակքուին) սկսում է ուրվականներ տեսնել։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի հուլիսը Քայլա Յուելլը հանդիպում էր Քելեն Լատսի հետ։
2015 թվականի սեպտեմբերի 12–ին ամուսնացել է դերասան և մոդել Թաներ Նովլանի հետ, որի հետ շփվել էր 5 տարի մինչ ամուսնությունը[3]։
Ապրում է Լոս Անջելեսում։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել գեղանկարչությամբ և ժայռամագլցմամբ։
2009 թվականի օգոստոսի 22–ին Քայլան Նինա Դոբրեվի, Քենդիս Աքոլայի, Սառա Քենինգի և Թեյլոր Շիլդսի հետ՝ Ջորջիայում բանտարկվել են։ Պատճառը հասարակական կարգի խախտումն էր։ Շատ չանցած մաղադրանքը հանվել է[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
1987-… | Վայրիներն ու գեղեցիկները | The Bold and the Beautiful | Քեյթլին Ռամիրեզ |
1996—2000 | Փրոֆայլեր | Profiler | Ֆեիդ Քլերի |
1999—2000 | Տարօրինակներն ու խելապակասները | Freaks and Geeks | Վանդակի տեքստ |
2000-… | CSI: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Բեթինա Քլարք |
2000—2004 | Բոստոնական հանրություն | Boston Public | Դիեն |
2003 – 2007 | The O.C. | The O.C. | |
2004-… | Գեղեցիկները | Entourage | Էմի |
2004—2007 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Էնջի Դահլ |
2004-… | Տուն, M.D. | House, M.D. | Նիկա |
2005-… | Ոսկորներ | Bones | Ալիսա Հոուլանդ |
2005—2007 | Տան մոտ | Close to Home | Քինդի Ռոբինսոն |
2006 | Իսկական աղջիկները | Material Girls | Ֆաբիելլա Ռեքեպտիոնիստ |
2008 | Ինքնակառավարման օրը | Senior Skip Day | Քարա |
2008 | Հարվածի ֆակտոր | Impact Point | Ջեն Քրոուլ |
2009 | Զվարճացիր այս ամառ | Fired Up! | Մարգոթ Ջեյն Լինդսվորթ |
2009-2011 | Վամպիրի օրագրերը | The Vampire Diaries | Վիկի Դոնավան |
2010 | Ճահիճ | The Glades | Մեգի Բաուման |
2010 | Սրիկաները | Scoundrels | Շանթել Հազենբի |
2011 | Ռանդելի ուսադիրների համար | Keeping Up with the Randalls | Ալիսիա Քրոբսի |
2013 | Անխելքները | The Demented | |
2016 | Լյուցիֆեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Dos Santos, Kristin (November 12, 2009). «Is Taylor Swift Headed to Vampire Diaries?». E! Online. Retrieved on November 13, 2009.
- ↑ The Vampire Diaries's Kayla Ewell Weds Longtime Boyfriend Tanner Novlan
- ↑ MacKenzie, Carina (October 2, 2009). «'The Vampire Diaries' cast off the hook». Los Angeles Times. Retrieved on October 17, 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քայլա Յուելլ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Քայլա Յուելլ Թվիթթերում